ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳՐՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երեւանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։

 

Ինչպես ArmLur.am-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ եւ մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Բացմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Գրքի երեւանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության եւ գրահրատարակչության ոլորտի ամենամեծ պետական ծրագիրն է, որն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնը տեւում է երեք օր: Դրա բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքի ցուցահանդես-տոնավաճառը, չորս անվանակարգում գրական մրցույթը, շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետութան դասերը, հայ եւ արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները, համերգները եւ այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Գրքի երեւանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կլինի նաեւ գրական մրցանակաբաշխություն «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա» եւ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում, տեղի կունենա մայիսի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում: Փակմանը ներկա կլինեն եւ ելույթով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ստորեւ ներկայացվում է Գրքի երեւանյան միջազգային վեցերորդ փառատոնի միջոցառումների ծրագիրը.

Մայիսի 25

12:00, Յոկո Տավադայի «Պատվիրակը» գրքի շնորհանդես,

13:00՝ «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակի շնորհանդես,

14:00՝ «Իմ» մատենաշարի շնորհանդես,

15:00՝ Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռահատոր վեպի առաջին երկու մասերի շնորհանդես,

16:00՝ Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդես,

17:00 Ռոբին Շարմայի «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» գրքի շնորհանդես | Բուկինիստ,

18:00՝ հանդիպում Տատյանա Տոլստայայի հետ,

19:00՝ համերգ՝ «Լավ Էլի»:

Մայիսի 26

12:00՝ «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդես,

13:00՝ Պոլսահայ նորագույն գրականությունը. Սուրեն Դանիելյանի դասախոսությունը,

14:00՝ Բանաստեղծությունը՝ բացված. պոետիկ արտահայտման հետմիջօրե. Շենոն Սալիվան եւ Յորղոս Կուտուվելաս,

15։00՝ Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդես,

16:00՝ Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդես,

17:00՝ Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդես,

18:00՝ Կլաուդիո Պոցցանի եւ Նարեկ Կոսմոս. գրական-երաժշտական բաթլ,

19:30՝ հանդիպում Արմեն Զախարյանի հետ (Մեծ դահլիճում):

Մայիսի 27

12:00՝ «Միսս Փերերգրինի յուրահատուկ երեխաների տունը» գրքի շնորհանդես | Արեւիկ,

13:00՝ Ոչ կենցաղային շփում։ Ի՞նչն է օգնում կենդանի զգալուն. Դմիտրի Գարիչեւ, Ալեքսանդրա Շալաշովա, Տատյանա Սոլովյովա,

14:00՝ Շուշանիկ Ասատրյանի «Ափից ներս» գրքի շնորհանդես,

15:00՝ Մոգականություն եւ ռեալիզմ. Մարիամ Պետրոսյան, Ալեքսանդրա Շալաշովա,

16:00՝ Ժամանակակիցը, ժամանակավորը եւ անժամանակը պոեզիայում. Կարեն Անտաշյան, Հասմիկ Սիմոնյան, Մարինե Պետրոսյան,

17:00՝ Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը եւ վարդագույն տիկինը» գրքի շնորհանդես, Վերնատուն,

18:00՝ Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի շնորհանդես,

19:00՝ Գրքի երեւանյան փառատոնի փակման արարողություն եւ մրցանակաբաշխություն (Մեծ դահլիճում):

Գրքի երեւանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացնում են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը եւ «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երեւանի քաղաքապետարանն է։

 

 

 

 

 

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 120-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՌԱՏՈՆ

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մայիսի 15-ից անցկացվել է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնը:

 

Ինչպես ArmLur.am-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Խաչատրյանի տրիոյի հետ համատեղ։  «Արամ Խաչատրյան տրիոյի մասնակցությունը փառատոնին ներառված է ՀՀ կառավորության կողմից հաստատված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում եւ իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ծրագրով: Հինգ օր շարունակ Եկատերինբուրգ քաղաքում հնչել են Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունները՝ ընդգրկելով մեծանուն կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործական ուղին` սկսած ուսանողական տարիներից մինչեւ նրա վերջին՝ ալտի համար գրված սոնատը: Արամ Խաչատրյանի ամենաշատ կատարվող, ինչպես նաեւ քիչ հայտնի ստեղծագործությունները ներկայացրել են Ուրալի ֆիլհարմոնիկ եւ երիտասարդական նվագախմբերը, Խաչատրյան տրիոն, Ռուսաստանի եւ Հայաստանի հայտնի երաժիշտ-կատարողները»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Ըստ աղբյուրի՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ եւ Սվեդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ բացվել է նաեւ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են եզակի փաստաթղթեր եւ լուսանկարներ: Ցուցադրությունը ուղեկցվել է կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմաշարով:

 

 

 

 

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է One Run ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԸ

2023 թվականի հունիսի 4-ին Երեւանում կանցկացվի One Run միջազգային կիսամարաթոնը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով armeniamarathon.org կայքում:

Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը: One Run-ի մեկնարկն ու վերջնարկը նախատեսված է Հանրապետության հրապարակում: Այն կընդգրկի Երեւանի Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Իսահակյան եւ մի շարք այլ կենտրոնական փողոցները: Մրցաշարը միաժամանակ կանցկացվի Երեւանում եւ եւս 5 երկրի 84 քաղաքում:

0-12 տարեկան մասնակիցները կհաղթահարեն 1 կմ, 13 տարեկան եւ բարձր մասնակիցները` 5 կմ, 16 տարեկան եւ բարձր մասնակիցները՝ 10 կմ, իսկ 18 տարեկան եւ բարձր մասնակիցները՝ 21,1 կմ վազքատարածությունը: 7 տարեկանից ցածր մասնակիցները կվազեն իրենց ծնողների ուղեկցությամբ:

Մասնակիցները կստանան մեդալներ, շապիկներ, վկայականներ եւ խրախուսական նվերներ:

Միջոցառումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Հերոսների մրցավազք» ինքնավար ոչ առեւտրային կազմակերպության աջակցությամբ: Միջոցառման շահառուն եւ բարեգործական գործընկերն է «Շտապի՛ր դեպի բարին» հիմնադրամը:

Նշենք նաեւ, որ One Run կիսամարաթոնը 7 տարի շարունակ անցկացվել է միայն Ռուսաստանում եւ երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն:

 

 

 

 

ՈՃԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Արդեն 18 օր է անցել այն պահից, ինչ 44-ամյա Քորթնի Քարդաշյանը մի շարք ոճավորված կադրեր էր հրապարակել, որոնցում ձեւացնում է, թե ծխում է, եւ որոնք մակագրել էր. «Ցտեսություն, շիկահեր»:

Այժմ նա կրկին թխահեր է։ Իր Instagram-ում Քորթնին սպիտակ կոմբինեզոնով լուսանկար է հրապարակել, որում սեւ մազերով է։ «brunette4lyfe»,-մակագրել է գրառումը հայուհին, իսկ իր գտնվելու վայրը նշել Նյու Յորքը, որտեղ նա եւ ամուսինը՝ Թրեւիս Բարքերը, շրջագայության են մեկնել Blink-182-ի հետ՝ նշելով իրենց ամուսնության տարեդարձը:

Keeping Up with the Kardashians շոուի աստղը մարտ ամսից շիկահեր էր։

2017 թվականին՝ People-ին տված հարցազրույցի ժամանակ, Poosh-ի հիմնադիրը խոսել էր իր մազերը ներկելու մասին եւ համոզված նշել, որ այլեւս երբեք շիկահեր չի դառնալու:




Լրահոս