Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հունիսի 20-ին՝ ժ․10։00-ին, հրավիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է դրական պատասխան», – հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։
«Ժողովուրդ» օրաթերթն առաջին էր հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը կգնա Քննիչ հանձնաժողով։