Ռուբեն Վարդանյանը՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի Գործադիր կոմիտեի համակարգող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի՝ հունիսի 12-ին կայացած նիստում ընտրվել է Շարժման Գործադիր կոմիտեն:
Աշխատանքային խմբի կողմից Խորհրդին է ներկայացվել Շարժման Գործադիր կոմիտեի առաջին կազմի ընտրության կարգը, որը հաստատվել է միաձայն։ Համաձայն կարգի՝

Գործադիր կոմիտեի անդամները կարող են ընտրվել Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմից:

Գործադիր կոմիտեն ընտրվել է հետևյալ կազմով՝

Գործադիր կոմիտեի համակարգող՝ Ռուբեն Վարդանյան, անդամներ՝ Դավիթ Մանուկյան, Նարինե Աղաբալյան, Անդրանիկ Սարգսյան, Գարիկ Աբրահամյան և Հայկ Ավանեսյան։

Գործադիր կոմիտեն իրականացնելու է Շարժման գործունեության ընթացիկ ղեկավարումը։




Լրահոս