«Զանգեզուրի միջանցք»ի բացումն անխուսափելի է։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ քննարկել են Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացման հարցը։ «Դա անխուսափելի է, և որքան շուտ, այնքան լավ: Մենք կավելացնենք մեր ջանքերն այս հարցում: Այդ «միջանցքի» բացումը հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար: Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք Թուրքիայի նախագահին, քննարկում ենք նաև այդ հարցերը»,- ասել է Ալիևը:
Այդ մասին խոսել է նաև Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կբերի Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը։