Հունիսի 15-ին, ժամը 02։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջից Կիևյան կամուրջ տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, սահել դեպի ձորակը և բախվել ծառին, տուժածներ չկան․ առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։