Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 11-ին, ժամը 14։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Դ․) և «Lexus» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ․ Բ․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորինը՝ ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս