Կազմակերպում ենք աշխատանքային քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանությունը Երևանի քաղաքապետարանի գործունեության համատեքստում» խորագրով․ Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ են մշտապես դիմում ինձ՝ Երևանի քաղաքապետարանի հետ կապված իրենց անհանգստություններով, խախտված իրավունքների մասին պատմություններով:

📣Հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ (Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության շրջանակներում) կազմակերպում ենք աշխատանքային քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանությունը Երևանի քաղաքապետարանի գործունեության համատեքստում» խորագրով։
🔘Եթե ոտնահարվել են ձեր իրավունքները Երևանի քաղաքապետարանի կողմից, և ցանկանում եք բարձրաձայնել ձեր խնդիրների մասին, թեմայի շրջանակներում ունեք առարկություն, անհամաձայնություն կամ առաջարկ, խնդրում եմ նախապես գրանցվել՝ հանդիպմանը մասնակցելու համար։
☎️Գրանցվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 513 230 , աշխատանքային ժամերին՝ 09։00-18:00»։




Լրահոս