Մեկը ուրիշի տանը, մյուսը՝ ուրիշի մեքենայով․ ինչպես են ապրում ՔՊ-ական պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է, իսկ պատգամավորներ կան, որոնք դեռ չեն հայտարարագրել իրենց ունեցվածքը: Պատգամավորներ էլ կան, որոնք բացի իրենց ունեցվածքից, հայտարարագրում են գույքեր, որոնք փաստացի իրենց չեն պատկանում:

Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարագրել է բնակարան հայտարարագրի այն հատվածում, որտեղ նշված է՝ հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն: Հայտարարագրված բնակարանը, ըստ համապատասխան բաժնի, փաստացի պատկանում է այլ անձի, սակայն տնօրինվում է Աղաջանյանի կոմից:

Նույն կերպ Հովիկ Աղազարյանը հայտարարագրել է մեկ մարդատար մեքենա՝ 2012 թվականի արտադրության CHEVROLET մակնիշի, որը, ըստ հայտարարագրի, փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է ՔՊ-ական պատգամավորի կողմից:

Էմմա Միքայելյան




Լրահոս