Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լաչինի միջանցքում հնչած կրակոցների հետ կապված ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելու մասին հարցին։
«Հունիսի 15-ին Հայաստանի կողմից Ձեր նշած տարածքում (Լաչինի միջանցք) տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել մեր խորհրդատվական օգնությամբ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի արդյունավետ ու մանրակրկիտ աշխատանքը»,- նշել է Մարիա Զախարովան։