Armenian text to speach

Որ ըմպելիքները չի կարելի համադրել ալկոհոլի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բոլորին էլ հայտնի է, որ ալկոհոլը վտանգավոր է օրգանիզմի համար, սակայն դրա վնասը շատ ավելի մեծ կլինի սխալ ըմպելիքների ու սննդամթերքի հետ համադրելու դեպքում։ Ինչպես գրում է RG.RU-ն նման ըմպելիքների շարքին են դասվում որոշ հյութերն ու գազավորված քաղցր ըմպելիքերը։

Լյարդաբան Սերգեյ Վյալովի խոսքով՝ ալկոհոլը քաղցր գազավորված ըմպելիքների հետ համադրելու դեպքում մարդիկ հավելյալ ծանրաբեռնում են օրգանիզմը, սակայն բնական հյութերի դեպքում ևս հարկավոր է ուշադիր լինել։ Օրինակ՝ շատ զգոն է հարկավոր լինել ցիտրուսային մրգերի հյութերի գործածության դեպքում, քանի որ դրանք ալկոհոլի հետ համադրելը հակացուցված է։

Ինչպես բացատրել է մասնագետը, սա պայմանավորված է նրանով, որ այդ ըմպելիքները լյարդում նույն փոխակերպումներին են ենթարկվում, ինչ և սպիրտը, ուստի «մրցում են» միմյանց հետ օրգանի համար։ Արդյունքում լյարդը կարողանում է վերամշակել միայն դրանցից մեկը՝ կամ ցիտրուսային մրգերի հյութերը, կամ ալկոհոլային ըմպելիքները։




Լրահոս