Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը սոցցանցի իր էջում գրում է. «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Բոլորին խնդրում եմ վաղը ժամը 09:00 լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Ժողովուրդն ու երկիրը վտանգի տակ են:
Անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը կազմակերպված, պետական մակարդակով պայքարի իր իրավունքների ու ապագայի համար, պայքարի արժանապատվորեն, առանց հիստերիայի, ինչպես պետք է գործի իսկական հայը, արցախցին, հայրենասերը։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»: