ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակզիա են ացկացնում Բաղրամյան 26-ի՝ այժմ վարչապետի նստավայրի դիմաց։
Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանից պատասխան տալ՝ որտեղ են 2020 թվականից անհետ կորած իրենց զավակները։
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ծնողները փակեցին Պռոշյան- Բաղրամյան խաչմերուկը․ երթևեկությունը կաթվածահար է եղել։
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ինչպես նաև պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
Քնար Մանուկյան