Նոյեմբերի 6-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` “”Զանգեր”” կոչվող հատվածում, առատ ձյան և ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են մնացել ճանապարհին և չեն կարողանում շարունակել ընթացքը. առաջացել է խցանում: Այնուհետև պարզվել է, որ ավտոմեքենաները խցանվել են Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ջոկատը և Վայք քաղաքի «Ճանշին» ՓԲԸ-ի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան` ավազով բեռնված:
Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են տարբեր մակնիշի 54 ավտոմեքենա:
“”ԿամԱԶ”” մակնիշի ավտոմեքենան, ավազ ցրելով, հասել է դեպքի վայր, որից հետո մեքենաները իջել են ներքև: Տեղում աշխատանքներ են իրականացրել Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից 2 և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից 1 “”Բելառուս”” մակնիշի տրակտոր: