Գառնու տաճարի մոտ մեքենան 700մ գլորվել է ձորը․ հայտնաբերվել է վարորդի մարմինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին, ժամը 15։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնու տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ և ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գառնու տաճարի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ. 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 700 մ):

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին հայտնաբերել են մոտ 100 մ հեռավորության վրա և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:




Լրահոս