Քվեարկեցի բոլոր բալիկների համար, իսկապես երջանիկ և լավ քաղաք ապահովելու համար. Երվանդ Թարվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը քվերակել է հանուն բալիկների ապագայի:

«Հանուն բալիկների, հանուն նրանց համար իսկապես երջանիկ և լավ քաղաք ապահովելու, և այս խորհրդանշական օրը թող Աստծու կամոք իր արդյունքը տա:

Եվ թող այսօր մեր պետությունում իսպառ վերանա քաղաքական մոնոպոլիան, որպեսզի բոլորը անգամ ստիպված համախմբված կառուցեն մեր պետությունը»,- ասել է նա՝ նշելով, որ ավելի քան վստահ է՝ խախտումներ կլինեն այս ընտրություններում:

 




Լրահոս