Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման հետևանքով կա վիրավոր. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում՝ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին է փաստում ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում, որի հետևանքով վիրավորվել է ԼՂ զինկազմավորման մեկ զինծառայող»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։




Լրահոս