Ռուսաստանի առաջնահերթությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների անվտանգությունն է. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև բարձր մակարդակի շփումների հնարավորությունը: Կրեմլի ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողների հարցին, նշել է, որ այժմ կողմերի միջև շփումներն իրականացվում են զինվորականների գծով:

«Մեր զինվորականներն անմիջական կապի մեջ են կողմերի հետ։ Բոլոր շփումները հիմնականում ընթանում են զինվորականների գծով։ Առայժմ մենք որևէ տեղեկություն չունենք, որ մեր խաղաղապահների կյանքին սպառնացող ինչ-որ բան է տեղի ունեցել։ Իհարկե, մեզ համար կարևոր առաջնահերթություն է նրանց անվտանգությունը»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան աշխատում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու ուղղությամբ։ Պեսկովը նշել է, որ առկա եռակողմ պայմանավորվածությունները համարում է բավարար հիմք Լեռնային Ղարաբաղում սրացման կարգավորման համար։

Կրեմլի խոսնակը չի հաստատել, որ ՌԴ-ին նախապես զգուշացված է եղել Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու մասին։

Պեսկովը տեղեկացրել է, որ Պուտինի և Փաշինյանի միջև շփում չի եղել այն բանից հետո, երբ ՀՀ կառավարության ղեկավարը նամակ է փոխանցել ՌԴ նախագահին:




Լրահոս