Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի մի քանի գրոհայինների՝ Գազայի հատվածի հետ սահմանի մոտ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
«Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել ահաբեկիչների թիրախներին և զինյալներին. ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է մի քանի ահաբեկիչների Գազայի հատվածի հետ սահմանի մոտ», – ասվում է մամուլի հաղորդագրությունում: