Արցախից տեղափոխված 293 բուժառու շարունակում է բուժումը տարբեր ԲԿ-ներում, 106-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր:
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Խոսելով հիվանդների՝ այլ երկիր տեղափոխելու մասին, նա նշեց, որ Հայաստանի բժիշկների և Իտալիայից ժամանած բժիշկների քննարկման արդյունքում որոշվել է՝ 5 պացիենտ բուժումը շարունակելու է Իտալիայում: