ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իսրայելին օգնություն տրամադրելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի՝ նոյեմբերի 2-ին, հավանություն է տվել հանրապետականների առաջարկած օրինագծին, որով նախատեսվում է 14,3 միլիարդ դոլար հատկացնել Իսրայելին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության դեմ պայքարում։ Օրինագծին կողմ է քվեարկել ստորին պալատի 226 անդամ, դեմ՝ 196-ը: Փաստաթուղթը կներկայացվի Սենատի քննարկմանը, իսկ ընդունվելու դեպքում այն ​​կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության։

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատներն ու հանրապետականները նախկինում կասկածներ էին հայտնել Ներկայացուցիչների պալատի հանրապետականների՝ Իսրայելին աջակցություն ցուցաբերելու ծրագրի վերաբերյալ, որում ներառված չէ Ուկրաինային օգնությունը: Սենատի դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն օրինագիծն «անլուրջ» է անվանել:

Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կկիրառի և կհրաժարվի ստորագրել փաստաթուղթը, նույնիսկ եթե այն ընդունվի երկու պալատում և հասնի իր սեղանին։ «Այս օրինագիծը վատ է Իսրայելի, Մերձավոր Արևելքի և մեր ազգային անվտանգության համար»,- Reuters-ը մեջբերել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ներկայացուցչի խոսքը:




Լրահոս