ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

«Ժողովուրդ» օրաթերթն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները փակել Տերյան-Սայաթ – Նովայի խաչմերուկը։

Բանն այն է, որ այդտեղ ճանապարհ էր փլուզվել։

Տեղեկացանք, որ այդ հատվածում տեւական ժամանակ ջրի խողովակ է խափանված եղել, չեն գտել, թե որ հատվածից է այդ խափանումը։ Եվ ահա,  ճանապարհը փլուզվել է, ու գտել են, թե որ հատվածից է ջրի խողովակը վթարվել։

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչպես կարելի է ձեռք բերել կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք:

Տիրուհի Հարությունյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ձեռք բերելիս սեփականության իրավունքով ձեռք է բերվում հողամասի համապատասխան բաժնային մասը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդված):

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը անձի` ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Հողամասի մասը կարող է օտարվել առանց նախօրոք առանձնացվելու: Դրա համար օտարման պայմանագրին, որպես դրա անբաժանելի մաս, պետք է կցված լինի հողամասի օտարող մասի հատակագիծը:

 

 

OՐԵՆՔ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվում է արդյոք գրավատների վրա:     

Ռուբինա Հարությունյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

Այն չի տարածվում բանկերի եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սահմանափակումները չեն տարածվում ֆիզիկական անձանց կողմից կատարվող, նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների վրա: Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետեւյալ սահմանափակումները. ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը 300000 դրամ է:

 




Լրահոս