Զուրաբիշվիլին, կրկին առանց կառավարության համաձայնության, մեկնել է Ֆրանսիա. Վրաստանի վարչապետը նույնպես Փարիզում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության համաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 10-11-ը:

Զուրաբիշվիլին կմասնակցի ֆորումի՝ «Մուլտիճգնաժամից մինչև մուլտիկոնֆլիկտ. ինչպես կոտրել արատավոր շրջանը» պանելային քննարկմանը:

Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությունից ուղևորության համար համաձայնություն չի խնդրել: Կառավարությունում Զուրաբիշվիլիի այցը դեռ չեն մեկնաբանել։

Հիշեցնենք, որ վերջերս իշխող կուսակցությունը փորձում էր իմպիչմենտ հայտարարել նախագահին՝ հենց առանց կառավարության համաձայնության ուղևորություններ իրականացնելու պատճառով։

Հատկանշական է, որ արդեն Փարիզում է գտնվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով նույնպես մասնակցելու է խաղաղության համաժողովին:




Լրահոս