Wildberries-ում տեխնիկական խափանումներ են․ զգուշացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wildberries-ում տեխնիկական խափանումներ են՝ ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ վեբ տարբերակում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Երբ փորձում եք որևէ ապրանք գտնել, հայտնվում է «Ոչինչ չի գտնվել: Մենք ունենք 80 միլիոն ապրանք, բայց դրանցից ոչ մեկը չի համապատասխանում այս պահանջին» գրությունը։

Բացի այդ, օգտատերերը նաև դժգոհում են, որ արդեն իսկ զամբյուղում ավելացված ապրանքներն անհասանելի են դարձել։

Wildberries-ին ՌԻԱ Նովոստիին ասել են, որ իրենք տեղում տեխնիկական խափանում են հայտնաբերել և աշխատում են ծառայության արագ վերականգնման ուղղությամբ:




Լրահոս