ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վայլդբերիզ»-ի դեմ բողոքի ակցիաները նոր թափ կստանան․ ինչ են մտածել տնտեսվարողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վայլդբերիզ»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու դեմ տնտեսվարողները դեռ կշարունակեն իրենց բողոքի ակցիան։ Ըստ իրենց, հարցին պետք է ճիշտ լուծում տրվի: Հայ տնտեսվարողների պահանջը հետևյալն է ՝ կա՛մ «Վայլդբերիզ»-ը պետք է փակվի կա՛մ մաքսազերծման գներն այնպես սահմանեն, որ կարողանան հավասար մրցակցություն ապահովել:

ArmLur.am-ի հետ զրույցում տնտեսվարող Արման Թումասյանը նշեց, որ 2 ամսում չեն կարող նոր մասնագիտություն սովորել, որn իրենց խորհուրդ է տվել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այս ամենը հետո կհանգեցնի արտագաղթի, քանի որ շատ տնտեսվարողներ մի քանի ամիս հետո արդեն խնդիրներ են ունենալու բանկերի և շատ այլ կառույցների հետ: Մեր խանութներում գիտեք, թե ինչ է կատարվում. դպրոցական իրերը  չեն կարողացել վաճառել և ներկա պահին մարդիկ ստիպված վաճառում են կա’մ ինքնարժեքով կա’մ այնպիսի զեղչերով, որ կարողանան գումար հավաքել ու փախնել», -մեզ հետ զրույցում նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի  տեսանյութում։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս