Արմավիր-Նորապատ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է պատին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին, ժամը 22։38-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պարսպին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ․ Թ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Վարորդը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։




Լրահոս