«Հրապարակ» օրաթերթը գրում է `
Մեր տեղեկություններով, եթե նախկինում Մոսկվա մեկնող Ռոբերտ Քոչարյանը սիրում էր հանգրվանել ոչ անհայտ, ալամ աշխարհի հայերի «նախագահ», Պուտինի վստահված անձ Արա Աբրահամյանի մոտ և օգտվել Արա Աբրահամյանի դեպի Կրեմլ տանող «հեռախոսակապերից», ապա հիմա իջևանում է «Արարատ-հայաթ» հայտնի հյուրանոցում, և նրա ու հայտնի գործարարի միջև չկա «աղջիկ վախտվա ջերմությունը»: Ռոբերտ Քոչարյանը հիմա շատ ավելի ջերմ է Կարապետյանների հետ ՝ Սամվել եւ Կարեն: Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա վերջինս Նիգերիայում նոր ալյումինի հանքեր է գնել, կարողացել է հետ վերադարձնել Լիբիայում ներդրած, կորսված մոտ չորս միլիարդ դոլարը, ինչն էլ աստիճանաբար տեղափոխում է Նիգերիա: Որոշ գնահատականներով ` նրա բիզնեսներում բաժնեմաս ունի նաև Վ. Պուտինը:
Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում