Շանս միշտ կա, բայց կօգտվե՞ն դրանից կողմերը. Գալուզինը՝ խաղաղության պայմանգրի՝ մինչև տարեվերջ ստորագրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Միխայիլ Գալուզինը ձեռնպահ է մնացել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման հեռանկարները մեկնաբանելուց։

Այս մասին գրում է tass-ը:

«Որպես դիվանագետ՝ ես դեռ կնախընտրեի ձեռնպահ մնալ կանխատեսումներ անելուց»,- նշել է փոխնախարարը:

«Ռուսական կողմի հրավերները Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը խաղաղ կարգավորման շուրջ՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք մեր երկրների ղեկավարները ձևակերպել են 2020 թվականի նոյեմբերին և հետագայում մնում են ուժի մեջ և բաց:

Մինչև տարեվերջ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիր կնքելու հնարավորություն կա: Այդ հարցը երևի ավելի շատ ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի դիվանագետներին, բայց ասեմ, որ շանս միշտ կա, բայց կօգտվե՞ն Հայաստանն ու Ադրբեջանը, դա է հարցը»,- հավելել է բարձրաստիճան դիվանագետը։




Լրահոս