Ա. Կարապետյան.Մեծ հիասթափություն է տիրում Հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Նոր ժամանակներ” կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը,այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց, որ իշխանական դաշտից որեւ է մեկին չեն հանդիպել, իսկ ինչ վերաբերում է իրենց կուսակցությանը, ապագայում կներկայացնեն իրենց ծրագիրը: “Մենք հակված ենք մենակ գնալ ընտրությունների: Իրավիճակը Հայաստանում դրական չէ, մարդիկ ավելի լավ չեն ապրում, մենք վերջին տարիներին ամբողջ ընդդիմադիր պայքարին մասնակից ենք եղել: Մեր ծրագրային դրույթներից մեկը` Եվրասիական միությունը, կյանքի է կոչվում. դա ապագայում շատ կարեւոր քննարկման թեմա է դառնալու”,- նկատեց նա:Արամ Կարապետյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ հանրապետությունում մեծ հիասթափություն, ապատիա է տիրում, իսկ դա ավելի է մեծացնում ընտրակաշառքներ վերցնելու պատրաստակամությունը: Նա նշեց, որ այսպես շարունակվելու դեպքում Ահարոն Ադիբեկյանը ստիպված կլինի հաճախ հանդես գալ, որպեսզի կարողանան թվեր գրել:




Լրահոս