ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով սկսել է «հնձել» ոստիկանական համակարգը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, բավականին ինտենսիվ կերպով խորհրդակցություններ է հրավիրում` օրը 3-4 անգամ: Նիստերի դահլիճում գտնվող ոստիկանները` շարքայինից մինչեւ գեներալ, արդեն առիթ ունեցել են լսելու Գասպարյանի հորդորներն առ այն, որ «ես պաշտոնի չեմ նշանակվել զարտուղի ճանապարհներով». «Ինձ ՀՀ նախագահը նշանակել է, որովհետեւ գնահատել է իմ աշխատանքը նախկինում: Այնպես որ, հորդորում եմ նոր նշանակումների համար միջնորդություններ, բարեխոսություններ չանել: Չեմ ընդունելու: Պաշտոնները նաեւ աճուրդի չեն հանվում, ուստի եթե լսեմ որեւէ մեկից, որ աճուրդի է հանել որեւէ պաշտոն, խիստ կպատժեմ»: Հետեւաբար, չի բացառվում, որ առաջիկայում Գասպարյանը կտրուկ քայլեր անի ու նաեւ մի քանի բարձրաստիճան ոստիկանների «աթոռավաճառության» մեղադրանքով ուղարկի Հովհաննես Թամամյանի ու Մարգար Օհանյանի հետեւից:
ՎՈՎԱՆ ՍԿՍԵԼ Է ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ