Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ «ոչ ցանկալի անձ» են հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան բողոքի հայտագիր են հանձնել:

Գերատեսչությունից հայտնել են, որ Ֆրանսիայի դեսպանության երկու աշխատակիցների գործողությունների վերաբերյալ լուրջ բողոք է ներկայացվել, նրանք հայտարարվել են «ոչ ցանկալի անձինք»: Նրանց տրվել է 48 ժամ Ադրբեջանի տարածքը լքելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հստակեցրել բողոքի նոտայի և դիվանագետների արտաքսման պատճառը:




Լրահոս