ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Փաշինյանը մարզպետին ազատել աշխատանքից՝ առանց կառավարության որոշման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հունվարի 5-ին Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից:
ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը: Կառավարությունը որոշումներ է կայացնում կառավարության նիստերի ժամանակ։
Նշենք, որ հունվարի 5-ին կառավարության նիստ չի եղել:
Գործադիրն այս տարի դեռ մեկ նիստ է հրավիրել՝ հունվարի 4-ին, որի ժամանակ էլ աշխատանքից ազատվեցին քՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատուրյանը։

Իսկ ինչպես է Արմավիրի մարզպետն աշխատանքից ազատվել, այն դեպքում երբ այդ օրը գործադիրը նիստ չի արել, հետևաբար կառավարության որոշում էլ չի եղել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ հատուկ Արմավիրի մարզպետին աշխատանքից ազատելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հեռավար խորհրդակցություն է արել, որի ժամանակ էլ նա Արմավիրի մարզպետին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել: Հարցի հետ կապված դիմեցինք նաև կառավարության լրատվական բաժին, որտեղից մեզ պատասխանեցին․

«Որոշումը կայացվել է գրավոր ընթացակարգով, դեռ կորոնավիրուսի ժամանակվանից, ինչպես նաև դրանից առաջ էլ կառավարության բազմաթիվ որոշումներ ընդունվել են գրավոր ընթացակարգով։ Հիմա էլ, ըստ անհրաժեշտության, կառավարության որոշումները կայացվում են գրավոր ընթացակարգով»։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս