Ամերիկացի Ռոննի Լոնգը փոխհատուցում կստանա կեղծ ցուցմունքի հիման վրա ավելի քան 44 տարվա ազատազրկման համար, հայտնում է NBC News-ը։
Հյուսիսային Կարոլինայի սևամորթ տղամարդն արժանացել է պատմական 25 միլիոն դոլարի փոխհատուցման՝ արդարացվելուց ավելի քան երեք տարի անց:
Ռոննի Լոնգը 21 տարեկանում ցմահ բանտարկության է դատապարտվել 1976 թվականի հոկտեմբերին՝ սպիտակամորթ կնոջը բռնաբարելու մեղադրանքով: Կեղծ դատավճիռը բեկանվել է 2020 թվականի օգոստոսին։