ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն այսպես խայտառակ պահած չլիներ, ապա ԵԺԿ-ն կարող էր Հայաստանին հզոր աջակից լինել:
«Նկատի ունեմ սեպտեմբերի 3-ին նախագահի հայտարարությունը Հայաստանի ` Մաքսային միության անդամակցության մասին»,- ասաց Հայրիկյանը:
Armlur.am թղթակցի հարցին ` ինչ արդյունքի հանգեցրեց Հայրիկյանի ` Մաքսային միության դեմ կազմակերպվող ակցիաները, վերջինս պատասխանեց, որ ինքը երբեք չի ասել, թե դրանով ինքը կարող է ինչ-որ բան փոխել: «Ես պարզապես ուզում էի հասկացնել, որ հայ ժողովուրդը մինչև վերջ բթացած չէ: Հարցումները ցույց են տվել, որ հայ ժողովրդի 60 տոկոսը կողմ է Հայաստանի ` ԵՄ-ին անդամկցությանը»,- հիշեցրեց ԱԻՄ առաջնորդը:
Խոսելով սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարության մասին ` Հայրիկյանի խոսքով ` Պուտինը կանչել է Սերժ Սարգսյանին և ասել. «Տես Սերժ, ուզում ես, որ քո ժողովուրդն իմանա, որ դու «КГБ»-ի գործակալ ես եղել, կամ ցույց տամ ` ոնց ես էս վատ բանն արել, էն վատ բանն արել: Եթե չես ուզում, ուրեմն էստեղ ստորագրի»:
Քաղաքական գործիչը խոստովանում է ` Եվրոպան սեպտեմբերի երեքից հետո իրեն ստոր պահեց. «Նա պիտի ասեր Հայաստանին ` դու դեռ ՄՄ-ի հետ ոչ մի պայմանագիր չունես, արի ստորագրի այն, ինչ մեզ հետ պայմանավորվել ես, հետո եթե կխախտես ստորագրությունդ, մենք կհրաժարվենք քեզանից: Բայց նա հիմք ընդունեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը»: