ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկվել ԲԴԽ-ի 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը։
Առաջարկվել է Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի, Երևան քաղաքի դատավոր Արման Օհանյանի և ՀՀ քաղաքացի Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։
Այսինքն` ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գալու է ԱԺ և Վճռաբեկ դատավորների թեկնածուներին ներկայացնի ԱԺ-ին։
Ուշագրավն այն է, որ այս թեկնածուներից մեկը Արթուր Աթաբեկյանն է։
Իսկ ով է նա։
Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Տավուշի մարզպետի դատավոր ազգականը ցանկանում է լքել ԲԴԽ-նՂալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում պատգամավոր է աշխատում` «Իմ քայլը» խմբակցությունից։
Նշենք, որ ԱԺ-ն երեկ պաշտոնապես հայտնեց․
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան