ArmLur.am-ը դեռ նախորդ տարի գրել էր, որ Էթնիկ զտումներ են ՊԵԿ-ում. Շահեն Համբարձումյանը կրկին հեռացվեց։
Հիշեցնենք, որ Համբարձումյանն այն կադրն է ՊԵԿ-ում, ում մի քանի անգամ ընդունել և հեռացրել են։ Ծագումով սևանցի Համբարձումյանը համակարգում հայտնվել է ԱԱԾ նախկին պետ Կարլոս Պետրոսյանի հովանավորչությամբ, վերջինիս մերձավորն է։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Շահեն Համբարձումյանը կրկին վերադարձել է։ «Ժողովուրդը» օրաթերթն ավելի վաղ անդրադարձել էր ՊԵԿ Երևան քաղաքի օպերվարչության պետ Շահեն Համբարձումյանի հերթական պաշտոնանկությանը և տեղափոխմանը մաքսային բլոկ՝ որպես շարքային տեսուչ։ Սակայն այս հրամանը ևս երկար կյանք չունեցավ։ Համբարձումյանը լքել է մաքսայինը և նորից վերադարձել հարազատ օպերատիվ հետախուզության վարչության կենտրոնական ապարատ։ Թերևս Կարլոս Պետրոսյանի «մարդը» լինելը իր դերը խաղում է անգամ հիմա։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՊԵԿ-ում նման աշխատակից կա, սակայն հավելյալ ինֆորմացիա մեզ չտրամադրեցին՝ ասելով, որ դա անձնական տվյալների գաղտնիություն է ենթադրում։
Ինքը՝ Համբարձումյանը․ մեր հնչեցրած բոլոր հարցերին բացասական պատասխանեց։