ԱՄՆ սենատորները զեկույց են պահանջում Ադրբեջանի մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ սենատորներ Մարքին և Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ պահանջելով, որ պետքարտուղարը զեկույց ներկայացնի Ադրբեջանի մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ, այդ թվում՝ Էթնիկ հայերի նկատմամբ իրականացված մարդու իրավունքների խախտումների մասին պնդումներ, ինչպիսիք են ապօրինի սպանությունները, խոշտանգումները, ազատ տեղաշարժի սահմանափակումները, քաղբանտարկյալների անօրինական կալանավորումը և էթնիկ զտումները, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Կոնգրեսական Ադամ Շիֆն էլ Ներկայացուցիչների պալատում ներկայացրեց բանաձեւի ուղեկից տարբերակը:

«Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և առաջ գնալու խաղաղ ճանապարհը վաղուց արդեն հասունացել է», – ասել է սենատոր Մարքին:




Լրահոս