Կրակոց Ռուսթավելու փողոցում․ 30-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կրակոց է հնչել Ռուսթավելու փողոցում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելու փողոցից 30-ամյա բնակչուհուն հրազենային վիրավորումով շտապ տեղափոխել են հիվանդանոց:

ArmLur.am-ին հասած տեղեկությունեերի համաձայն՝ իրավապահները պարզել են, որ երեկ գիշեր ժամը 21:40-ի սահմաններում Ռուսթավելու փողոցում երկու անձ վիճել են, որի ժամանակ 35 –ամյա տղամարդը կրակել է իր ընկերուհու ոտքին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին իրավապահները փնտրում են կրակոցներ արձակած անձին: Ըստ նախնական տեղեկությունների՝ զույգերի մեջ անհասկացվածություն է եղել, որից հետո հնչել են կրակոցները:

Քնար Մանուկյան




Լրահոս