Մեսսին իր 8-րդ «Ոսկե գնդակն» ուղարկել է «Բարսելոնայի» իր թանգարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիոնել Մեսսին 2022-23 մրցաշրջանի համար ստացած «Ոսկե գնդակ» մրցանակն ուղարկել է Կատալոնիա: Արգենտինացու մրցանակը ներկայացվելու է նրա նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» թանգարանում:

Այս թանգարանում են նաև Մեսսիի մյուս 7 «Ոսկե գնդակները»:

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը «Բարսելոնայում» է խաղացել 2003-2021 թվականներին: Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է:

Մեսսիին նվիրված թանգարանը «Բարսելոնան» բացել է 2016 թվականին:




Լրահոս