
Երեւանի քաղաքապետարանում ավարտվեց ավագանու նիստը: Քաղաքապետ ընտրվեց միակ թեկնածուն` փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ավագանին նրան ընտրել է միաձայն (49 կողմ): Ընտրություններին չի մասնակցել ավագանու 3 անդամ, այդ թվում` Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն իր թեկնածուին չէր առաջադրել` հայտարարելով, որ պաշտպանում է Տարոն Մարգարյանի թեկնածությունը: