Երկար շփոթից ու լռությունից հետո հայկական պաշտոնական մարմինները կամաց-կամաց սթափվում են եւ սկսում իրենց վերաբերմունքն արտահայտել Ուկրաինայի եւ Ղրիմի դեպքերի առիթով: Եթե հայաստանյան արձագանքը զգուշավոր է եւ միջազգային իրավունքի նորմերի շեշտադրումով, ապա հայկական երկրորդ պետության՝ Ղարաբաղի Հանրապետության վերաբերմունքը միանշանակ պրոռուսական էր. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները ողջունում են Ղրիմի ժողովրդին` պատմական հնարավորությունն իրացնելու առթիվ»: Ավելին՝ երեկ Ղարաբաղում իսկական ցնծություն էր՝ հանրահավաք, 88-ի հուշեր, նորից արթնացած հույսեր, որ Ղարաբաղի հարցն էլ կլուծվի:
Մի բան պարզ չէր՝ ի՞նչ ձեւով են պատկերացնում մեր հայրենակիցները ԼՂՀ հարցի լուծումը: Մի՞թե ղրիմյան տարբերակն ընդունելի է նրանց համար, եւ այժմ արդեն ոչ միայն Հայաստանին «միացման» մասին չէ խոսքը, այլեւ անկախությունն էլ մղվել է հետին պլան, եւ նոր տեսլական է հայտնվել՝ մեծապետական հավակնություններ ունեցող Ռուսաստանի կազմում ծվարելու եւ նոր սովետական միության մեջ ամփոփվելու տեսքով:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում: