140 տուփ մարդասիրական օգնության խմբաքանակ օդից նետվել է Գազայի հատված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած 24 ժամվա ընթացքում Գազայի հատված օդանավով 140 արկղ մարդասիրական օգնություն է հասցվել: Այս մասին X-ում (նախկինում՝ Twitter) հայտնել են Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգման գրասենյակից։

Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, արկղերը առաքվել են Հորդանանի կողմից։

Բացի այդ, ցամաքային անցակետերի միջոցով վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատված է հասցվել 1730 տոննա մարդասիրական օգնություն։




Լրահոս