Մարտունի-Երևան երթուղին սպասարկող 15 ուղևորով մեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին՝ ժամը 16:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 34-րդ կմ-ին Մարտունի-Երևան երթուղին սպասարկող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ. և 15 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս