Ստանոն հերքել է Մոսկվայի ահաբեկչությանն Ուկրաինայի մասնակցության մասին պնդումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հերքել է պնդումները Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ Կիևի կապ ունենալու վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ հանցագործության մեջ մեղադրվողները փորձել են փախչել Ուկրաինա:

Պիտեր Ստանոն հերքել է Ուկրաինային ուղղված մեղադրանքը՝ նշելով, որ չկա որևէ ապացույց, որը կվկայի նրա մասնակցությունն այդ ահաբեկչության մեջ։

ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը Մոսկվային նաև կոչ է արել չօգտագործել ահաբեկչությունը որպես պատրվակ Ուկրաինայում ռազմական գործողություններն ակտիվացնելու համար։




Լրահոս