Պեսկովը հույս է հայտնել, որ պաշտոնական Երևանը քաղաքական կամք կդրսևորի՝ շարունակելու ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Մոսկվան հույս է հայտնել, որ Երևանում քաղաքական կամք կունենան՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացումը, և երկկողմ հարաբերությունների ներկա բարդ շրջանը հաջողությամբ կանցնի: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հուսով ենք, որ Երևանում կգերիշխի քաղաքական կամքը՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- ասել է նա «Արգումենթի ի ֆակտի» կայքին տված հարցազրույցի ընթացքում։




Լրահոս