Դամասկոսը ներողություն է խնդրել Ամանից Սիրիայում Հորդանանի դեսպանատան վրա հարձակվելու համար:Հիշեցնենք, որ Դամասկոսում Հորդանանի դեսպանատունը հարձակման էր ենթարկվել անհայտ անձանց կողմից: Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Հորդանանի թագավորը քննադատել էր Սիրիայում տեղի ունեցող բռնությունները: Հորդանանյան թերթերն իրենց հերթին հայտնում են, որ սիրիական բանակը սկսել է ականապատել Հորդանանի հետ սահմանը: Այդ կերպ Ասադը փորձում է կանխել խաղաղ բնակիչների և դասալիքների փախուստը երկրից: Նշենք, որ անցած շաբաթ Սիրիան ականապատել էր Լիբանանի հետ սահմանը:
Դամասկոսը ներողություն է խնդրել Ամանից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ