«Միր» քարտերի արգելափակման վնասները Հայաստանի համար ավելի շատ են, քան արևմտյան սահմանափակումներինը. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Երևանը ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքի արգելափակման հարցում ևս ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը, Հայաստանի տնտեսությունը միայն կտուժի դրանից:

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երկրի տնտեսությունն այս քայլի հետևանքով զգալի վնասներ կկրի, երկրի քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունների, Ռուսաստանում աշխատող հայերի համար դժվար կլինի գումար ուղարկել հայրենիք, զբոսաշրջիկները չեն կարողանա քարտով վճարումներ կատարել: Վստահ եմ՝ այս քայլի հետևանքով վնասներն ավելի շատ են, քան արևմտյան սահմանափակումների վնասները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։




Լրահոս