Վաղվանից կտպագրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» և «Չորրոդ իշխանություն» թերթերն այսօր չեն տպագրվել:

«Հայկական ժամանակ» օրաթերթից Armlur.am-ին տեղեկացրին, որ պատճառը «Մեր տպարանը» ՍՊԸ-ում ծագած խնդիրն է եղել:

Թերթերի անունները նշված են եղել առաքող կազմակերպությունների բեռնագրերում, բայց կրպակներն առավոտյան այդպես էլ թերթը չեն ստացել:

«Հայկական ժամանակ»-ից հույս հայտնեցին, որ օրվա ընթացքում տպարանում ծագած տեխնիկական խնդիրը կլուծվի, ու վաղվանից նշված թերթերը կրկին կլինեն կրպակներում, ինչպես նաև՝ կանոնավորապես կառաքվեն բաժանորդներին:

 Բարսեղյան Մարինե




Լրահոս