ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չենք ուզում կորցնել Հայաստանի Հանրապետությունը, պիտի պատմական Հայաստանի մասին մոռանանք․ ՀՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելի հանդիպումը տնտեսական և քաղաքական էր և աննախադեպ իր ձևով ու բովանդակությամբ: ԱՄՆ-ն իր քաղաքական աջակցությունն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2023թ․ ծրագրի կատարողականը ներկայացնելիս։

Նա նաև խոսեց մեր սպասումներից․ «Սպասումներ կան, որ մեր խնդիրները, դաշնակիցները, ընկերները պետք է գան լուծեն: Բայց պետք է մեր գիտակցության մեջ արմատավորենք, որ մեր խնդիրները մենք պիտի լուծենք, քանի որ դրանք մեր խնդիրներն են: Սա ինքնիշխանոթյան ամենակարևոր բաղադրիչն է: Անկախ պետություն ունենալու համար այս գիտակցումը շատ կարևոր է: Հայրենիքը պետությունն է և եթե չենք ուզում կորցնել Հայաստանի Հանրապետությունը, պիտի պատմական Հայաստանի մասին մոռանանք, մեր հայրենիքը ՀՀ-ն է:




Լրահոս