Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Կոմիտասի շուկան ուզում են փակել, այդ իսկ պատճառով էլ աշխատակիցների մոտ բունտ էր հասունացրել։
Աշխատակիցները դիմել էին նաև քաղաքապետարանին, սակայն ապարդյուն։
ArmLur.am-ը Կոմիտասի շուկայում խոսել է աշխատակիցների հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ են անելու իրենց ապրանքները շուկայի փակվելու դեպքում։
Լսելով նաև շուկայի հաճախորդներին՝ պարզ դարձավ մեկ բան՝ հաճախորդներն էլ են դեմ շուկայի փակվելուն և չեն ընդունում այս փաստը։ Հաճախորդներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ 5 տարեկան հասակից իր ծնողների հետ հաճախել է հենց Կոմիտասի շուկա։
Աշխատակիցները նշում են, որ ապրանքը կարող են վաճառել մինչև նշված ժամկետը՝ մայիսի 31-ը, սակայն հետո չգիտեն, թե ինչ են անելու, որտեղ են աշխատելու իրենց ապրուստի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան