Օգոստոսի 3-ը՝ Սինջարի եզդիների նահատակման հիշատակի օր․ ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է. ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է հայկական օրացույցում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ավելացնել:

Բաքոյանի հեղինակած նախագծով, մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ անել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, եւ օգոստոսի 3-ը օրացույցում նշել 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 88 կողմ ձայնով։




Լրահոս